Թերթի տեղեկություններով, բավական լարված են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարաբերությունները:

«Հայտնի է, որ այս երկու համակարգերը զբաղված են իրար վրա «կեղտ» բռնելով եւ կոռուպցիայի դեպքերի բացահայտմամբ։ Մեր տեղեկություններով, դատախազը մի քանի գործ է ներկայացրել ՀՀ նախագահին, որտեղ, իր կարծիքով, «փող» է շարժվել։ Դրանցից մեկը վերջերս կալանքից գրավով ազատելու որոշումն է՝ մի վթարի գործով, որտեղ կան մեկ զոհ եւ մի քանի վիրավորներ։ Բանն այն է, որ այս գործով մեղադրյալը Նորագյուղի Ավետի բարեկամն է։ Վերջինիս կալանքը փոխելու որոշումը խիստ զայրացել է գլխավոր դատախազին, եւ նա սկսել է Արման Մկրտումյանին դուրս մղելու գործընթացը։ Ասում են՝ հաջողվում է։»,- տեղեկացնում է թերթը: