Նավթի համաշխարհային գները աճ են ցուցադրում: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 84,86 դոլարի:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 75,25 դոլար: