Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին  Ազգային ժողովի հերթական նիստի անցկացման նպատակով միայն մեկ ձայն է պակասում  քվորում ապահովելու համար: Ներկա պահին նիստերի դահլիճում 52 պատգամավոր կա՝ անհրաժեշտ 53-ի փոխարեն:

Կանոնադրության համաձայն նիստի պաաշտոնական մեկնարկից հետո քվորումի բացակայության դեպքում խորհրդարանի խոսնակը կարող է այն 3 ժամով հետաձգելու մասին հայտարարել եւ եթե այդ ընթացքում անհրաժեշտ քվորումը չապահովվի, ապա այն չկայացած կհամարվի: