Թաիլանդում բանանի տերեւները նորածին աղջնակին փրկել են մահից, որն ընկել էր հինգերորդ հարկի պատուհանից: Չոր տերեւների կույտը մեղմացրել է գետնին հարվածը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Սամուտպրական նահանգում: Բնակիչները բանանի թփուտից մանկան լացի ձայն են լսել: Նա պառկած էր գետնին տերեւների վրա, որոնք նրան փրկել էին մահից: Երեխան չի տուժել, ստացել է մի քանի քերծվածքներ՝ չհաշված մոծակների խայթոցները, որոնց ամպերը թռչում էին թփուտում:

Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: Աղջնակին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: