2011թ. հունվարին Լեռնային Ղարաբաղի սպառողական շուկայում 1,8 տոկոս գնաճ է արձանագրվել 2010թ. դեկտեմբերի համեմատությամբ:

Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, պարենային ապրանքները (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 2,9  տոկոս գնաճ են արձանագրել: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1,4 տոկոսով, իսկ   ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

2011թ հունվարին ԼՂՀ-ում արձանագրվել է պարենային ապրանքների 3,1 տոկոս գնաճ:

Մրգերի գները 2010թ. հունվարի համեմատ աճել են 42 տոկոսով , իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ՝ 11,9 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ասկերանում:

Բանջարեղենն ու կարտոֆիլը 2010-ի հունվարի համեմատ արձանագրվել է 23.3 տոկոս, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ 14.8 տոկոս գնաճ:

Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանակերտում: