Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա հերքել է մամուլի տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:
«Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր: Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին»,-գրել է Իվետա Տոնոյանը:




























