Սիդնեյի արեւմուտքում հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել, շենքը շրջափակված է, հայտնում է The Sydney Morning Herald-ը:
Նոր Հարավային Ուելս նահանգի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հաստատել է, որ մեկ մարդ որովային ստացած վնասվածքից մահացել է:
9News-ի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը մտել է հոսպիտալի շենք եւ սպառնացել անձնակազմին, որից հետո գնդակահարել է ոստիկանին: Ներկայումս այս տեղեկությունը չի հաստատվել:




























