2011թ. Ռուսաստանը ծրագրում է սպառազինություններ եւ ռազական տեխնիկա արտահանել 10 մլրդ դոլարի չափով, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:
«ՌԴ պատվերների արտահանման պորտֆելը առաջիկա տարիներին հասնելու է 30 մլրդ դոլարի եւ ընթացիկ տարում կազմելու է պատվերների երրորդ մասը»,- ընդգծել է Ֆոմինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2010թ. Ռուսաստանը արտահանել է սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա 10 մլրդ դոլարի չափով:




























