ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչեւը բրիտանական SkyNews հեռուստաաալիքին տված հարցազրույցում իր կանխատեսումներն է ներկայացրել Ռուսաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ:

Գորբաչեւը կարծիք է հայտնել, որ Պուտինն ամենայն հավանականությամբ, չի մասնակցի 2012թ. նախագահական ընտրություններին:

Սակայն նա կարող է վերադառնալ Կրեմլ արդեն 2018թ., եւ այդ ժամանակ նրանք կփոխվեն պաշտոններում ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գորբաչեւը Մեծ Բրիտանիայում, լոնդոնյան Ալբերտ-Հոլլում նշում է իր 80-ամյա հոբելյանը: Նա իր ծննդյան օրվան հրավիրել է Շերոն Սթոունին, Իգոր Կրուտոյին, Անդրեյ Մակարեւիչին, Scorpions խմբին եւ այլոց: