ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ մինչ այդ, Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

Հիշեցնենք, որ մինչ այդ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի պաշտոնից ազատվել էր ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: