ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը տրամադրված են անել ամեն հնարավորը՝ ղարաբաղյան հարցի լուծման համար, եւ որ Ադրբեջանն ու Հայաստանը կարողանան ապագայում ապրել համերաշխ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիլյամ Բեռնսը՝ ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանում կազմակերպված քննարկմանը: Ըստ նրա, հենց այդ նպատակով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ԱՄՆ-ի կողմից համանախագահ է նշանակվել Ռոբերտ Բրադկեն:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակություններում առկա առաջընթացը նրանց թույլ կտա շոշափելի արդյունքների հասնել հաջորդ ամիս կայանալիք հանդիպմանը»,- ասել է Բեռնսը: նա նաեւ անդրադարձել է հայ-թուրքական մերձեցմանը եւ նշել, որ դա տարածաշրջանին հետագա տնտեսական առաջընթաց կապահովի:




























