Հայաստանում հոկտեմբերի 8-ին կնշեն  տանկիստի օրը: Նշանակալից օրվա նախօրեին ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ գնդապետ Զորայր Գաբրիելյանը հանդիպեց լրագրողների հետ եւ պատասխանեց հարցերին:

Գաբրիելյանը հիշեցրեց, որ տանկային ուժերը ստեղծվել են Զինված ուժերի հետ միաժամանակ: Հոկտեմբերի 8-ը պատահականորեն չի ընտրվել: Սա 1992 թվականին Արցախ առաջին տանկերի մուտքի օրն է:

«Տանկիստի օրը միջոցառումներ են նախատեսվում: Ըստ ավանդույթի, մրցանակներ կլինեն», - ասաց Գաբրիելյանը: Խոսելով հիմնական ձեռքբերումների մասին, գնդապետը նախ նշեց միավորումների ստեղծման մասին:

 «Այսինքն, խոսքը ոչ միայն ձեռք բերված մեքենաների քանակի, այլեւ որակի մասին է: Մեր տանկային բրիգադը ոչնչով չի զիջում ԽՍՀՄ համապատասխան ստորաբաժանումներին», - ասաց Գաբրիելյանը:

Միեւնույն ժամանակ բաժնի պետը տանկիստների պատրաստվածությունը որպես «լավ եւ մի փոքր ավելի» գնահատեց: «Եթե ես ասեի, որ ամեն ինչ հիանալի է, կպարզվեր, որ հետո անելու բան չկա:

Հիմանական խնդիրն է ոչ միայն բարձրացնել պատրաստվածությունը, այլ արդյունավետ անել այդ»,- ասաց Գաբրիելյանը: