Մոսկվայի մարզում ՄիԳ-29 կործանիչ է ընկել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրին: Նախնական տեղեկություններով՝ օդաչուները կատապուլտվել են:
Միաժամանակ, «Հինգերորդ ալիքի» տեղեկություններով՝ օդանավը արտակարգ վայրէջք է կատարել «Ժուկովսկի» օդանավակայանում: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մեկ տուժած կա: Հաղորդվում է, որ փորձնական թռիչքի ժամանակ կործանիչում հրդեհ է բռնկվել:




























