Կանադայի Զորյան ինստիտուտը Հայաստանում հիմնադրամ է հիմնել նպաստելու մարդու իրավունքների հետ կապված վիճակի բարելավմանը: Այս մասին հայտնեց ինստիտուտի ղեկավար Գրեգ Սարկիսյանը՝ Հայաստանում անցումային արդարադատության ձեւավորմանը նվիրված համաժողովի ժամանակ: 

Ինչպես հայտնեց Սարկիսյանը, ինստիտուտը հիմնադրամի մեջ ներդրել է 100 հազար դոլար: Գրեգ Սարկիսյանը մյուսներին եւս կոչ արեց մասնակցել հիմնադրամի գործունեությանը՝ անկախ ներդրումների չափից: «Հույս ունեմ, որ դա կօգնի երկիր ստեղծել, որտեղ հայերը երջանիկ կլինեն, իսկ առաջին հերթին՝ արժանավայել կապրեն»,- հայտարարեց Սարկիսյանը:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ամերիկյան համալսարանում: