Ճապոնիայում «Կոնգ-ռեյ» թայֆունի հետեւանքով տուժել է 22 մարդ, Հարավային Կորեայում անհետ կորել են երկուսը՝ տեղեկացրել է NHK-ը։
Այժմ թայֆունն անցնում է Ճապոնական ծովի վրայով։ Նրա պատճառով Պուսանի տարածքում առանց լույսի է մնացել 55 հազար տուն։ Հարավային Կորեայում հետաձգվել է 377 ավիաչվերթ։
Սպասվում է, որ արդեն կիրակի թայֆունը կհասնի Ճապոնիայի հյուսիսարեւմտյան մասեր։ Թայֆունի կենտրոնում ճնշումը 980 հեկտոպասկալ է, քամու արագությունը՝ 30-40 մ/վ։




























