Չինաստանում դանակով զինված տղամարդը մխրճվել է հետիոտնի բազմության մեջ: Արդյունքում 2 մարդ զոհվել է, 16-ը վնասվածքներ ստացել, հայտնում է AP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւելքում Նինբո քաղաքում: Կասկածյալը, որի միայն ազգանունն է հայտնի՝ Վան, վրաերթը կատարելու պահին զայրացած էր «անձնական կոնֆլիկտի» պատճառով:




























