Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, «ՊԱԶ-32054» ավտոբուսը Երեւանի Աճառյան փողոցում բախվել է «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վրաերթի ենթարկել 57-ամյա կնոջ, ապա բախվել «Պեժո» մակնիշի ավտոմեքենային, այդ ընթացքում մեկ այլ քաղաքացուհի վրաերթից խուսափելու համար ցատկել է հողածածկ տարածք. երկու քաղաքացուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։




























