Այսօր ես ամբողջովին փոխեցի իմ տեսակետը, քանի որ փոքր պատերազմները մեզ վրա էլ են ազդում: Առաջնագծի մարտական դիրքերից մեկում «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մյուս մասնակիցների, ինչպես նաեւ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին Արցախ կատարած այցի շրջանակներում ասաց գրող, թարգմանիչ եւ սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան:

Ընդ որում գրողն ընդգծեց, որ էլ երբեք չի ասի, որ իրենց բախտը բերել է, որ իրենց մոտ պատերազմ չկա եւ որ այդ «պատերազմները հեռու են գտնվում»՝ չանդրադառնալով նրանց կենսակերպին:

«Մինչեւ այստեղ գալը, ես մեղքի զգացում ունեի: Ինչպե՞ս է ստացվել, որ մենք թույլ ենք տվել այդ: Ինչպե՞ս է այդպես ստացվում, որ մեր աղջիկները արդեն չեն ամուսնանա այն տղաների հետ, որոնք այստեղ արդեն զոհվել են եւ սա համընդհանուր հանցագործություն է», - նշեց Ուլիցկայան:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ հարկավոր է պայքարել նաեւ այն ագրեսիայի դեմ, որը կուտակվել է երկու հասարակություններում, քանի որ տվյալ իրավիճակն անելանելի ու անդառնալի է:

 «Մաղթում եմ բոլորիդ, ովքեր զինվորական համազգեստ են հագնում, ողջ մնալ եւ որ երբեք ձեր երեխաները չհագնեն այդ  պաշտպանիչ, բայց սարսափելի հագուստը», - եզրափակեց Ուոլիցկայան` նայելով Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին եւ սպաներին: