Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեքշաբթի Վատիկանում սուրբ Մարթայի տուն վերադառնալիս, որտեղ է գտնվում նրա հարկաբաժինը, սայթաքել է ու ընկել, լրագրողներին հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բյորքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանդարտվեք, նա իսկույն ոտքի է կանգնել եւ իրեն լավ է զգում»,- ասել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը 81-ամյա քահանայապետի մասին, բացելով մամուլի ասուլիսը՝ նվիրված երիտասարդության խնդիրների շուրջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի աշխատանքին:

Համանման միջադեպ էր տեղի ունեցել 2016 թվականի հուլիսին Լեհաստան Ֆրանցիսկոս պապի առաքելական ուղեւորության ընթացքում: Այդ ժամանակ Լեհաստանի մկրտության 1050-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր ժամերգության ժամանակ քահանայապետը սայթաքել էր աստիճանին, որը չէր նկատել, ու ընկել էր: Հռոմի պապին օգնել էին ոտքի կանգնել հոգեւորականները: Իսկ ոչ մեծ պատահարը, որը հայտնվել էր հեռուստախցիկների օբյեկտիվներում, ոչ մի կերպ չէր ազդել արարողության ընթացքի վրա: