Նոյեմբերի 3-ը աշխատանքային դարձնելը ճիշտ չէր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կրթության մասնագետ Սերոբ Խաչատրյանը:
«Դպրոցներում այդ շաբաթ արձակուրդ է։ Աշակերտների արձակուրդն ընդհատվում է։ Բացի այդ ճիշտ չէ երկու հաջորդող շաբաթ 6օրյա ռեժիմով աշխատել։ Խնդրում եմ նոյեմբերի 3-ը տարեք նոյեմբերի 10»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կատռավարության այսօրվա նիստում որոշվել է, որ հոկտեմբերի 11-12-ը կլինեն ոչ աշխատանքային, որի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը եւ նոյեմբերի 3-ը:
Իր հերթին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը եւ 24-ը:




























