Բաքվի դպրոցներից մեկում տեղի է ունեցել ոչ սովորական արտակարգ միջադեպ:

Դպրոցի միջանցքում 6-րդ դասարանի աշակերտը դասամիջոցի ժամանակ միջանցքում պղպեղի գազ է ցողել, հայտնում է minval.az-ն: Տուժել են դպրոցի՝ 10-ից մինչեւ 12 տարեկան 9 աշակերտներ: Նրանց վիճակը կայուն է:

Պարզվել է, որ աշակերտը կռվել է համադասարանցու հետ եւ գազ ցողել: Արդյունքում տուժել են միջանցքում գտնվող այլ երեխաներ: