Իրաքում չափազանց «կանացի տեսքի» համար դաժանորեն սպանել են դեռահասին, որի սեռական կողմնորոշումը կասկածներ է հարուցել։ GulfNews–ը հայտնում է, որ 14-ամյա Ահմադ Մաջիդ Մուտաիրին հարձակման է ենթարկվել տան ճանապարհին։ Անհայտ անձը նրան 7 դանակի հարված է հասցրել եւ տեսանկարահանել է կյանքի վերջին վայրկյանները, որը հետո համացանցում է հայտնվել։ Տեսանյութում մարդասպանը ծաղրում է արյունահոսող դեռահասին, իսկ Ահմադի վերջին խոսքերն են. «Մորս եմ ուզում»։
Դեռահասը տեղի Instagram–ի աստղն է եղել։ Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցով վիճարկում է գենդերային կարծրատիպերը հանրությունում։




























