«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն փետրվարի 13-ին, ժամը 15-ին «Արարատ Հոլ» ռեստորանում կազմակերպում է Տյառընդառաջին նվիրված միջոցառում-արարողակարգ:
Հետաքրքիր եւ հագեցած այս միջոցառման ընթացքում ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի եւ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կողմից կներկայացվի Տյառընդառաջի ավանդական ծեսը եւ տոնի խորհուրդը: Տյարընդառաջի ավանդական կրակի շուրջը անցկացվող արարողակարգից հետո:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի կողմից միջոցառման ֆուրշետային հատվածում հյուրերին ներկայացվելու է Տյարընդառաջի ավանդական սեղանը՝ առանձնահատուկ բաղադրատոմսերով: Այդ ամենն ուղեկցվելու է հայկական ավանդական երգ ու պարով՝ «Կարին» համույթի կատարմամբ:
Տյառընդառաջին նվիրված միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տուրիստական ընկերությունների տնօրեններ եւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:



























