Տեխասում տղամարդը դատապարտվել է ցմահ բանտարկության հինգ ժամկետի այն բանի համար, որ 15 տարի շարունակ բռնաբարել է իր որդեգրած դստերը՝ տեղեկացնում է AP-ն։
Էուսեբիո Կաստիլյոն իրեն մեղավոր է ճանաչել առանձնապես ծանր հանգամանքներում 10 սեռական բռնությունների համար, քանի որ բռնաբարել նա սկսել է, երբ աղջիկը դեռ 9 տարեկան է եղել։ Նրա կինը՝ Լորա Կաստիլյոն, նախկինում իրեն մեղավոր էր ճանաչել 3 սեռական բռնությունների համար, եւ դատապարտվել է 33 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրանքի՝ զույգը որդեգրել է աղջկան, որն իրենց բարեկամուհին էր, եւ ստիպել է խմբակային սեքսով զբաղվել։ Զոհը երեք երեխա է ունեցել։




























