Երեւանի Աթենքի փողոցում փետրվարի 13-ին ժամը 13:30-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի 22 ԼՏ 984 համարանիշի  ավտոմեքենայի վարորդը՝ 35-ամյա Հարություն Սարգսյանը վրաերթի է ենթարկել 46-ամյա Էլիզա Ճրճրյանին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է մեկնել  Ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ, ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: