Հայաստանը 2017-ի ընթացքում բարեգործության ներգրավվածության ցուցանիշով 123-րդ հորիզոնականում է` 23% ինդեքսով, որը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ: Այս մասին վկայում են CAF Բարեգործությանհամաշխարհային ինդեքսի (CAF World Giving Index) 2018 թվականի տվյալները:
Հարևան Վրաստանը փոքր-ինչ բարձր հորիզոնականում է` 118-րդ` գրանցելով 24% ներգրավվածության ցուցանիշ, ինչը նախորդ տարվա համեմատ բարելավվել է: Իսկ Ադրբեջանը հայտնվել է 139-րդ հորիզոնականում` ընդաենը 18% ներգրավվածության ցուցանիշով:
Բառեգործության համաշխարհային ինդեքսում, որը ներառում է 146 երկիր, բարեգործական մասնակցությունը չափվում է` համաձայն անծանոթին օգնելու պատրաստակամության, գումարային նվիրատվության և կամավորական աշխատանքների վրա ծախսած ժամանակահատվածի հիման վրա, որոնցից էլ ընդհանրացված տոկոսային ներգրավվածություն է հաշվվում:
Մարդկանց օգնություն ցույց տալու պատրաստակամությամբ Հայաստանը 100-րդ տեղում `45% ցուցանիշով, գումարային նվիրատվության առումով` 107-րդը` 15%, իսկ կամավորական աշխատանքների վրա ծախսված ամանակահատվածով Հայաստանը հայտնվել է երկրների մեջ 130-րդ հորիզոնականում` ընդամենը 9% ցուցանիշով, որը, սակայն, նախորդ տարվա համեմատ 1%ով աճել է:



























