Բրիտանացի մոդելը սոցցանցերում հայտնի է դարձել իր ոտքերի նկարների շնորհիվ եւ գումար վաստակելու օրիգինալ միջոց է գտել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին.

Այն բանից հետո, երբ գործընկերը հաճոյախոսություն է արել 33-ամյա Ռոքսի Սայքսի ոտնաթաթերին, վերջինս ցանկացել է դրանցով պարծենալ ողջ աշխարհին եւ Instagram-ում հատուկ էջ է բացել: Սոցցանցում հայտնի դառնալով՝ (50 հազար բաժանորդ)  նա որոշել  է վաճառքի հանել իր հագած կոշիկները եւ կեղտոտ կիսագուլպաները:

Մեկ օր հագած մեկ զույգ կիսագուլպայի արժեքը 20 ֆունտ է, իսկ 2 ամսվա օգտագործված կոշիկը՝ 200 ֆունտ է:

Բրիտանուհին նշել է, որ 4 ամսից նրա ամսական եկամուտը հասել է 8000 ֆունտի:

«Այժմ ես չեմ պատկերացնում, որ մի օր կկարողանամ կանգ առնել: Անգամ երբ ես ծերանամ, իմ ոտքերն ինձ գումար կբերեն» — հպարտանում է նա: