Կանայք ավելի շատ են հետաքրքրվում անշարժ գույքի գնումով, քան տղամարդիկ։ Բնակարանների վաճառքի մասին հայտարարություններին արձագանքողների 53 տոկոսը կանայք են, իսկ նրանց պատասխան զանգերը գերազանցում են 60 տոկոսը։

Calltouch ընկերության կազմակերպած հետազոտությունները ցույց են տվել, որ անշարժ գույքի հետ կապված հարցերով համապատասխան գրասենյակներին դիմողների 57 տոկոսը կանայք են։

Domofond.ru-ի տեղեկացմամբ՝ նորակառույց շենքերում բնակարան գնողների 55 տոկոսը եւս կանայք են։ Գնորդների մեծ մասի տարիքը տատանվում է 33-45 տարեկանի միջեւ՝ գրում է РБК-ն։