«Ռուբիկոն» անարխիստական կազմակերպության անդամները ներխուժել են Աթենքում Արգենտինայի դեսպանատուն, ոստիկանությունը ձերբակալել է երկու հարձակվողներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ: Արգենտինայի դեսպանատունը գտնվում է Աթենքի կենտրոնում:

Մոտ 10 հարձակվողներ բարձրացել են տան 3-րդ հարկ, որտեղ տեղակայված են դեսպանատան գրասենյակները, սեղմել դռան զանգը եւ հենց որ այն բացվել է, ներխուժել են ներս, պատշգամբից դուրս են հանել արգենտինացի ժողովրդի աջակցության պաննոն եւ թռուցիկներ նետել:  

«Ռուբիկոնը» անարխիստական կազմակերպությունների պորտալում տեղադրել  է արշավի տեագրությունը եւ հայտարարություն, որ սա սպանված արգենտինացի անարխիստ Սանտյագո Մալդոնադոյի՝ մապուչե հնդակիցների՝  իրենց հողերի պաշտպանության համար բողոքի ակցիաների ակտիվիստի հիշատակի համար համերաշխության ակցիա է:

Ոստիկանությունը ձերբակալել է երկու հարձակվողներին, նրանք շաբաթ կհայտնվեն դատախազի առջեւ, հաղորդում է «Նաֆտեմպորիկի» թերթի կայքը:

Ավելի քան 100 նման հարձակումներ են կատարվել, սակայն նմանատիպ ակցիաների համար խիստ պատիժ չկա: