Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` նոյեմբերի 3-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:



























