Ուգանդայում Թուրքիայի հանրապետության օրվա առթիվ կազմակերպած ընդունելությանը հունական դիցաբանության Աստվածների հանդերձանքով ներկայացած Թուրքիայի դեսպանը եւ փոխդեսպանը հետ են կանչվել Անկարա։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Twitter–ի իր էջում գրել է, որ Ուգանդայում հոկտեմբերի 29–ին Թուրքիայի հանրապետության օրվան նվիրված ընդունելության մասին մամուլում հայտնված լուսանկարներն իրենք ուսումնասիրել են, որից հետո որոշում է կայացվել հետ կանչել դեսպանին եւ փոխդեսպանին։
Նշենք, որ ընդունելության ժամանակ դեսպանը ներկայացել էր հունական դիցաբանության Զեւսի դստեր՝ Հեղիների հանդերձանքով, իսկ փոխդեսպանը՝ Զեւսի։
Ընդունելության տեսագրությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքերը կատաղել են, որ Թուրքիայի հանրապետության օրվա առթիվ դեսպանը հունական հանդերձանքով է ներկայացել։



























