Իտալիայի Ֆուսկալդո քաղաքում  կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել է 14 մարդ, այդ թվում քաղաքապետ Ջանֆրանկո Ռամունդոն, հաղորդում է  ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ANSA-ին եւ  Rai News-ին:

Կալանավորվածների թվում են եղել նաեւ քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի խորհրդականը, պետական ծառայողներ եւ անհատական ձեռնարկատերեր: 14 կալանավորվածներից 12-ը կալանքի տակ են, երկուսը՝ տնային կալանքի տակ, նշում է Quicosenza-ն: Ձերբակալման գործողությունում մասնակցել է ավելի քան 100 զինծառայող: Գործի շրջանակներում կասկածյալների մոտ գրանցվել է 215 հազար եվրոյի ակտիվ: Ընդհանուր առմամբ, քրեական գործերի մասնակից է դարձել 20 մարդ:

Նրանց մեղադրում են վարչական խախտումների, ճնշման գործադրման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:

Գործի մասնակիցները կասկածվում են նաեւ յուրացման, հանրային աճուրդների անցկացման խախտումների եւ կապալառուների ընտրության ժամանակ նախնական պայմանավորվածության մեջ:

Quicosenza-ն նշում է, որ անօրինական գործողություններից վնասի չափը կազմում է 7.5 մլն եվրո: