Ստամբուլի Ֆաթիհի շրջանում գտնվող հայկական Խորենյան դպրոցի շենքը 4 տարի սպասում է վերականգնման հաստատմանը։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝  Բալաթի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու եւ Խորենյան դպրոցի հիմնադրամի նախագահ Արամ Քուրանը նշել է, որ դպրոցի շենքը տարիներ առաջ վարջակալության է հանձնվել մասնավոր մի ընկերության հյուրանոց բացելու նպատակով, սակայն արդեն 4 տարի պետությունը չի հաստատում դիմումը։

«Մեր նպատակն է, որ հաստատումը լինի, որը օգուտ կտա թե վթարային շենքին, թե թուրքական տնտեսությանը, թե մեր հիմնադրամին»,–ասել է Արամ Քուրանը։