Ավստրալիայում տղամարդը մահացել է շնաձկան հարձակումից հետո, հայտնում է news.com.au պորտալը:
Պորտալի տեղեկություններով՝ 33-ամյա տղամարդը ընկերների հետ զբոսանավում հանգստանում էր Ուիթսանդի արշիպելագի շրջանում: Շնաձուկը նրա վրա է հարձակվել լողալու ժամանակ:
Տղամարդուն տեղափոխել են Մակկայի հիվանդանոց, որտեղ նա մահացել է արյան կորստի հետեւանքով:
Սա այս շրջանում երկու ամսում շնաձկան հարձակման երրորդ դեպքն է:




























