Բլեքփուլի ծովափին՝ հողմահար, թաց ավազի վրա, պատկերել են Առաջին Համաշխարհային պատեազմի հարյուրավոր մասնակիցներից մեկի դիմանկարը, որը պատերազմից չի վերադարձել, հաղորդում է Press Association-ը:
Վաղ առավոտից նկարիչները եւ պարզապես տեղացիները տրաֆարետների եւ փոցխերի միջոցով գծել են երիտասարդ կրտսեր կապրալ Ջոն Էդվարդ Աքրայթի կերպարը:
Զինադադարի օրվա 100-ամյակին նվիրված նախագծի ոգեշնչողը դարձել է հայտնի ռեժիսոր Դենի Բոյլը:
Ինչպես նշում է գործակալությունը, այս ակցիան դարձել է ոչ ֆորմալ, այդ օրերի իրադարձությունների հիշատակին նվիրված համաազգային ժեստ:
Տեղեկացվում է, որ այս ակցիայից բացի Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցների հիշատակին ավազե քանդակներ են հայտնվել՝ Կորնուելայից մինչեւ Շետլանդյան կղզիներ, Փեմբրոքշիրից մինչեւ Դոնեգալ:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, նշում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը:



























