Վիեննան ԵՄ-ում առաջին տեղն է զբաղեցրել ճանապարհների անվտանգության աստիճանով: Եթե միջին հաշվով տարեկան մեկ միլիոն բնակչի դեպքում 50 մարդ է մահանում Եվրամիության ճանապարհներին, ապա Վիեննայում եւ նրա արվարձաններում` 10 մարդ: Նման տվյալներ է հաղորդում Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը:
Եվս 5 եվրոպական մայրաքաղաքներում՝ Բեռլինում, Լյուքսեմբուրգում, Մադրիդում, Ստոկհոլմում եւ Լոնդոնում, ճանապարհային մահացությունը մեկ միլիոն բնակիչների համար 20 դեպքից պակաս է եղել: Ընդհանուր առմամբ ԵՄ-ում այդպիսի 13 շրջան կա:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունենում գյուղական վայրերում: Զոհերի ամենամեծ թվաքանակը գրանցված է Բուլղարիայի Սեվերոզապադենե լեռնային շրջանում` 153 մահվան դեպք մեկ միլիոն բնակչի հաշվով: Հաջորդը Պորտուգալիայի Ալենտեժու շրջանն է (142 դեպք) եւ Բելգիայի Լյուքսեմբուրգ նահանգը (138), հաղորդում է «Եվրոպուլսը»:



























