ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ռուս-վրացական սահմանին հերթերի հետ կապված իրավիճակը:

Նոյեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց, որ ռուսական կողմում հերթը 2-2,5 կմ է: Սահմանային անցակետը աշխատում է արագացված ռեժիմով:

«Հերթերը հիմնականում գոյացել են բեռնատարների պատճառով», - պարզաբանեց Աննա Նաղդալյանը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ եղանակային պայմանների պատճառով արգելված է կցասայլերով եւ կիսակցասայլերով տրանսպորտի երթեւեկությունը: Այլ տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ չկան: