Ամեն ձմռանը սահմանամերձ սերբական ոչ մեծ Կիկինդա քաղաք են այցելում թռչունների հազարավոր դիտորդներ, որ տեսնեն աշխարհում ամենամեծ ականջավոր բուի պոպուլյացիան։ Սակայն այժմ Սերբիայի եւ Ռումինիայի սահմանին գտնվող քաղաքը հայտնվել է ուշադրության կենտրոնում լրիվ այլ պատճառով՝ բուի արձանը, որն առնանդամ է հիշեցնում, քաղաքում հուզումների պատճառ է դարձել։

Reuters-ը գրում է, որ ցուցարարները գտնում են, որ թրծակավե արձանի երկար ձեւը եւ մինիմալիստական գծերը անպարկեշտ են եւ պահանջում են այն տեղափոխել։

Արձանի հեղինակ, քանդակագործ Յովան Բլաթը հայտարարել է, որ պատրաստ է մեկ այլ արձան կերտել։