Վրաստանը մտադիր չէ վաճառել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածի բաժնետոմսերի փաթեթը: Այդ մասին Երեւանում փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը մտադիր չէ վաճառել երկրի ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, իսկ գազատարը ներառված է այդ օբյեկտների ցանկում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պավել Կուբլաշվիլին 2010թ. ամռանը առաջարկել էր վաճառել գազատարը, իսկ Գիլաուրին հայտարարել էր, թե չի բացառվում, որ բաժնետոմսերը վաճառքի հանվեն Լոնդոնի բորսայում:

«Հյուսիս-Հարավ» գազատարի վրացական հատվածի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Ադրբեջանը: