Ստամբուլում կնոջը դիտավորյալ սպանելու կասկածանքով ձերբակալվել է Օմեր Գյունեշսուն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Օմեր Գյուբեշսուն գումարի հետ կապված վիճել է կնոջ հետ, որի ընթացքում չի տիրապետել իրեն եւ կնոջ գլխաշորը վերցնելով՝ խեղդել է նրան։

Ոստիկանությունում ամուսինը պնդել է, թե սպանությունը պատահաբար է եղել, ինքը պարզապես ցանկացել է գլխաշորով փակել կնոջ բերանը, քանի որ նա շատ բարձր էր բղավում։