Քալիֆորնիայի անտառտնտեսության եւ հակահրդեհային պաշտպանության վարչությունը հայտարարել է պատմության մեջ ամենակործանարար հրդեհի վերացման մասին, որը սկսվել էր նոյեմբերի 8-ից, հայտնում է ՄԿ-ն:
Հրդեհի զոհ է դարձել 85 մարդ, ոչնչացվել է 14 հազար տուն, 528 կոմերցիոն շենք եւ 4 հազար տարբեր շինություններ:
Շատ հայտնի մարդիկ զրկվել են իրենց տներից՝ այդ թվում Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Ջերարդ Բաթլերը եւ ուրիշներ: Հրդեհի պատճառած վնասը կարող է հասնել 10 միլիարդ դոլարի:





























