ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի իրեն շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ նավթի գները նվազում են, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Հրաշալի է, որ նավթի գները նվազում են (շնորհակալություն ձեզ, նախագահ Թ.): Սա ավելացնենք…մեր մյուս լավ տնտեսական նորություններին: Ինֆլյացիան դանդաղում է (լսո՞ւմ եք, ԴՊՀ)!»,- գրել է Թրամփն իր Twitter-յան էջում:
«Նավթի գները նվազում են, հոյակապ է: Ինչպես նաեւ Ամերիկայի եւ աշխարհի համար հարկերի կրճատումը: Վայելեք: 54 դոլար, մինչեռ 82 դոլար էր: Շնորհակալություն Սաուդյան Արաբիային, բայց եկեք այն (գները) էլի նվազեցնենք»,- ավելի վաղ նշել էր ԱՄՆ նախագահը:
Ուրբաթ եվրոպական սակարկությունների ավարտին Brent տեսակի նավթի գները նվազել են ավելի քան 6 տոկոսով, շաբաթվա կտրվածքով նվազումը կազմել է մոտ 12 տոկոս:
Թրամփը բազմիցս քննադատել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունը տոկոսադրույքի աստիճանական բարձրացման հարցում:




























