Գեղարքունիքի մարզում այսօր` նոյեմբերի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում 44-ամյա Նատալյա Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 34 RՏ 440 համարանիշի ավտոմեքենայով Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ նրա ուղեւոր 24-ամյա Ներսես Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: