Ֆլորիդայում կալանավորել են 18-ամյա գեյմերի, որը Grand Theft Auto- խաղից շեղվել է, որ բռնաբարի 15-ամյա աղջկան, սակայն մոռացել է անջատել բարձրախոսը, հայտնում է USA.one-ն։

Նյու Պորտ Ռիչիի ոստիկանները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ամռանը, սակայն 18-ամյա Դենիել Էնրիկե Ֆաբիանին օրերս են ձերբակալել։ Ինչու է բռնաբարությունից մինչեւ կալանք այդքան երկար ժամանակ անցել, դեռ հայտնի չէ։

Իրավապահների խոսքով՝ Դենիել Ֆաբիանը տանը PlaуStation-ով GTA է խաղացել, երբ հանկարծ խաղընկերներին ասել է, որ որոշ ժամանակով պետք է հեռանա։ Տղան, սակայն, մոռացել է անջատել բարձրախոսը եւ մյուս գեյմները լսել է կանացի ձայնը, որ «ոչ» է բղավել, Ֆաբիանը շուրջ 15 րոպե է բացակայել։ Աղջկա անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա ծանոթ է եղել Ֆաբիանի հետ եւ հյուր էր եկել նրան։