Սպիտակ տան վարչակազմը հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի խախտման մեջ՝ տեղեկացնում է AP-ն։
Ըստ վարչակազմի ներկայացուցչի՝ Ռուսաստանը մշակել եւ գործարկել է «մի քանի գումարտակ» հրթիռներ, որոնք արգելված են ՄՓՀՀՊ-ով։ Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվան չի ուզում կախված լինել պայմանագրից, քանի որ արդիականացնում է իր ռազմական ուժերը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՄՓՀՀ պայմանագիրը հնացել է եւ չէր բացառել դրանից ԱՄՆ-ի դուրս գալը։





























