Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում մոլեգնում են անտառային հրդեհներ, հրդեհի տարածքը արդեն հասնում է 20 հազար հեկտարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով 9news պորտալին:

Պորտալի համաձայն, հրդեհը գտնվում է արտակարգ իրավիճակի մակարդակում: Իշխանությունները նշում են, որ այլեւս չեն կարող երաշխավորել բնակիչների անվտանգությունը, որոնք որոշել են չտեղափոխվել: Նշվում է, որ որոշ տարածքներում արդեն անհնար է տարհանում իրականացնել:

Նրանք, ովքեր այժմ ստիպված են տեղում մնալ, խորհուրդ են տալիս պաշտպանիչ հագուստ հագնել, խուսափել ջրազրկությունից, պատուհանների եւ դռների տակ թաց սրբիչներ դնել եւ թաքնվել այն վայրերում, որտեղ շատ ելքեր կան:

Ոստիկանությունը զգուշացրել է ուժեղ քամիների պատճառով հրդեհային փոթորիկների հնարավոր ձեւավորման մասին, որոնցից հնարավոր չի լինի փրկվել:

Պորտալը նշում է, որ շաբաթ օրվանից կրակը տարածվել է ավելի քան 20 հազար հեկտարի վրա, բազմաթիվ տներ ոչնչացվել են: Ութ ինքնաթիռներ ներգրավված են հրդեհների դեմ պայքարում, այդ թվում `մեծ հրշեջային ինքնաթիռ, որը կարող է  15 հազար լիտր ջուր թափել: