Վենեսուելայհի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի հայտարարել է, որ վերջին 15 օրերեի ընթացքում Կոլումբիայից թմրավաճառների միանգամից 4 ինքնաթիռ են ոչնչացրել, գրում է «ՌիԱ Նովոստին»:
«Վերջին 15 օրերեի ընթացքում Կոլումբիայից թմրավաճառների միանգամից 4 ինքնաթիռ է ոչնչացվել, որոնք մտադիր էին շրջել վենեսուելական երկնքում, բայց հանդիպեցին բոլիվարյան ՌՕՈՒ-ի հետ», — պետական հեռուստատեսության եթերում ասել է Մադուրոն:
Մադուրոյի խոսքով, Վենեսուելայի ՌՕՈՒ-ի այս գործողությունները վկայում են այն աշխատանքի մասին, որն ազգային կառավարության կողմից տարվում է Վենեսուելայի տարածքում անօրինական ուժերի դեմ պայքարի համար:
Դեռ 2013-ին Մադուրոն հայտարարել էր, որ հաստատվել է օրենսդրական նորմա, որը թույլ է տալիս հարվածել թմրամաֆիայհի ցանկացած ինքնաթիռի, որն ապօրինի թռչում է Վենեսուելայի տարածքով:





























