ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբ նավթի գինը մեկ բարելի համար 82 դոլար էր, զանգել էր Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը,  որից հետո այն սկսել է նվազել: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան «The Washington Post» թերթին տված հարցազրույցում:

Ըստ նրա, այս միջադեպը տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ:

«Հավանաբար 2.5 ամիս առաջ գինը մեկ բարելի դիմաց 82 դոլար էր,  եւ այն պատրաստվում էր բարձրանալ մինչեւ  100 դոլար, ինչը հարկերի զանգվածային աճ կնշանակեր, իսկ ես դա չէի ուզում: Եվ ես նրանց զանգեցի, որպեսզի նրանք թույլ տան նավթը հոսի եւ հիմա մենք ունենք 52 դոլար», - ասել է Թրամփը: