Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,95 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 50,77 դոլար, փոխանցում է  RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով աճել են 0,71 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 59,18 դոլարի: