Բանգկոկի բնակիչը, որը փիքափով ընթանում էր ազգային արգելոցի տարածքով անցնող մայրուղով, զոհվել է վայրի փղի հետ բախվելու հետեւանքով, հայտնում է Nation պարբերականը:

Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Թաիլանդի մայրաքաղաքից 200 կմ հեռավորությամբ Նաքհոն Ռաթչասիմա նահանգում Քհաո Յայ ազգային արգելոցի մայրուղու չլուսավորված հատվածում: 58-ամյա վարորդին մահացած են գտել ճամփեզրին կանգնած փիքափի հարվածից սարսափելի ձեւախախտված խցիկում, հայտնում է պարբերականը: Փրկարարները ստիպված էին մարմինը հանել հատուկ տեխնիկայի միջոցով:

Ոստիկանները ջադուխուրդ եղած մեքենայի մոտ հայտնաբերել են անտառ գնացող մեծ փղի հետքեր, որն այս վայրում հարում է ճանապարհին: Վթարի վայրում չեն հայտնաբերվել ոչ մի այլ խոչընդոտ, որին մեքենան կարող էր բախվել, եւ վնասված այլ փոխադրամիջոցի հետքեր, նշված է հաղորդագրության մեջ:

Քհաո Յայ ազգային արգելոցի անտառապահները սկսել են փղի որոնումները, որը, փրկարարների կարծիքով, բախման հետեւանքով պետք է վնասվածքներ ստացած լիներ: